Ախտանիշներ Հիպոթիմիա` պոզիտիվ
Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից է: Հիպոթիմիան կամ հույզերի թուլացումն արտահայտվում է թախիծով, տագնապով, վախով, շփոթվածությամբ և դեպրեսիայով։
Հիպոթիմիաները հիմնականում դիտվում են նևրոտիկ, դեպրեսիվ, դեպրեսիվ-զառանցանքային համախտանիշների կառուցվածքում, ինչպես նաև՝ սուր ցնորքների և պատրանքների, գիտակցության խանգարումների ժամանակ։
Հիպոթիմիան հուզական վիճակների և հակազդումների ախտահարման ձևերից է (հիպոթիմիա, հիպերթիմիա, պարաթիմա) և արտահայտվում է հետևյալ խանգարումներով։
1. թախիծ - հուզական վիճակ է, տխրության և ճնշվածության գերակշռմամբ և հոգեկան բոլոր պրոցեսների ընկճվածությամբ։
2. տագնապ - բնութագրվում է ներքին հուզմունքով, անհանգստությամբ, լարվածությամբ, առավելապես՝ կրծքավանդակի շրջանում։ Զուգորդվում է սպասվելիք դժբախտության և փորձանքի կանխազգացումով, ապագայի հանդեպ հոռետեսական մտավախություններով։ Ի տարբերություն թախիծի՝ տագնապը ակտիվացնող աֆեկտ է։ Իսկ վախից տարբերվում է նրանով, որ չունի կոնկրետ «առարկա»՝ տարածված և տարրալուծված աֆեկտ է։ Տագնապին բնորոշ են երեք խումբ ախտանիշ՝
- հոգեկան - անհանգստություն, դող, անօգնականություն, անվստահություն,
 - հոգեշարժական - համապատասխան դիմախաղ, գրգռվածություն կամ ճնշվածություն՝ ընդհուպ մինչև ռապտուս կամ ստուպոր,
 - վեգետատիվ - արյան ճնշման բարձրացում, պուլսի և շնչառության հաճախացում, բբերի լայնացում, լորձաթաղանթների չորություն, գունատություն, քրտնարտադրություն:)
 
3. վախ - հուզական վիճակ է, որի բովանդակությունն է կազմում սեփական «ես»-ի բարեկեցությանը կամ կյանքին սպառնացող վտանգի երկյուղը կամ անհանգստությունը։ Վախի (ինչպես նաև տագնապի) հակվածությունը կախված է սեռից, տարիքից, անձնային առանձնահատկություններից, անձի սոցիալական ուղղվածությունից, ֆիզիկական և հոգեկան առողջությունից, ինչպես նաև այն նշանակությունից ու արժեքից, որ տալիս է անձը կենսական կամ սոցիալական վտանգին։
Առանձնացնում են վախի հետևյալ տեսակները՝
ըստ դրսևորումների երանգների և ձևի՝
- ասթենիկ (ընդարմացում, թուլություն, գործողությունների աննպատակահարմարություն)
 - սթենիկ (խուճապ, փախուստ, ագրեսիա),
 
ըստ արտահայտվածության՝
- խուճապ (հանկարծակի և կարճատև վախ, որն առաջանում է իրավիճակի անսպասելի, սակայն դեռ չգիտացված, փոփոխության պայմաններում)
 - երկյուղ (աստիճանաբար առաջացող վախի զգացում, որը կապված է երկարատև ազդող վտանգի գիտակցման հետ, և այն կարող է ունենալ որոշակի լուծում), սարսափ (վախի առավելագույն արտահայտվածություն բանականության ճնշման պայմաններում՝ «խելահեղ վախ»),
 
ըստ դրսևորումների ծագումնաբանության`
- վիտալ վախ (վախը ծագում է սեփական մարմնից),
 - ռեալ վախ (վտանգը բխում է շրջապատից),
 - բարոյական կամ խղճի վախ (վախը ծագում է անձի մղումների և արժեքների վերարժեքավորման (քայքայման) հետևանքով),
 
ըստ զարգացման փուլերի՝
- անվճռականություն,
 - անվստահություն,
 - շփոթություն,
 - վախկոտություն (երկչոտություն),
 - տագնապ,
 - վախ,
 - սարսափ։
 
4. շփոթվածություն - փոփոխական, անկայուն հուզական վիճակ է, որն արտահայտվում է տարակուսանքով և անօգականությամբ:
5. դեպրեսիա - տրամադրության և ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com 
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ